Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Այսօր լրագրողների հետ զրույցում սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանն անդրադարձավ Երևանի ավագանու ընտրություններին: Նրա խոսքով` ՀՀԿ-ի հաղթանակը կանխատեսված է` խորհրդարանական ընտրությունների արդյունքներով, «Ելք»-ը կփորձի փոքր-ինչ ամրապնդել իր արդյունքները, իսկ «Երկիր ծիրանի»-ի շանսերը նվազ են, քանի որ նոր է մտնում քաղաքական դաշտ:
Ըստ Ադիբեկյանի` դժվար թե հանրությունը մանրամասն ուսումնասիրի ավագանու ընտրություններին մասնակցող ուժերի նախընտրական ծրագրերը:
«Տարոն Մարգարյանը ազդեցիկ թեկնածու է, նա իր ազդեցությամբ 3 անգամ գերազանցում է Փաշինյանին ու Փոստանջյանին: Թեժ պայքար չի սպասվում, քաշային կատեգորիաները տարբեր են` գերծանր Տարոն Մարգարյան, կիսաթեթև Նիկոլ Փաշինյան և թեթև քաշային Զարուհի Փոստանջյան»,- ասաց նա` հավելելով, որ պայքարը կընթանա Փաշինյանի ու Փոստանջյանի միջև` ընդդիմադիր ձայների համար:
Ադիբեկյանը վստահ է, որ Փաշինյանի ու Փոստանջյանի թիմերը սոցիոլոգիական հարցումներ չեն պատվիրի, քանի որ իմաստ չկա, որ հարցումներ պատվիրեն` իրենց պարտվելը արձանագրելու համար:
«Ինձ հաճախ ասում են, թե ես իշխանությունների պատվերով եմ հարցումներ անում, բայց հենց իշխանություններին է պետք հարցումներ պատվիրելը, քանի որ պետք է ցույց տան, որ հաղթում են»,- ասաց սոցիոլոգը: