Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Խորհրդարանական ընտրություններին ընդառաջ նախանշվում է, թե որ ընտրատարածքում ռեյտինգային ընտրակարգով ով է առաջադրվելու որպես պատգամավորի թեկնածու: Երեւան քաղաքի թիվ 3 ընտրատարածքում, որը ներառում է Մալաթիա-Սեբաստիա եւ Շենգավիթ վարչական շրջանները, լուրջ դիմակայություն է սպասվում: Նախ նշենք, որ այս ընտրատարածքի ընտրողների թիվը, համաձայն ոստիկանության անձնագրային ու վիզաների վարչության տված տեղեկանքի, գերազանցում է 222 հազարը:
Հանրապետական կուսակցության ռեյտինգային ցուցակում շրջանառվում է ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի, նրա եղբորորդին՝ Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար, 28-ամյա Արտակ Ալեքսանյանի, ԱԺ պատգամավոր Կորյուն Նահապետյանի կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի նախագահի՝ Մարտին Սարգսյանի անունները:
ԲՀԿ-ի կամ «Ծառուկյան դաշինքի» ռեյտինգային ցուցակում չի բացառվում, որ կլինի ԲՀԿ նախագահ Նաիրա Զոհրաբյանը: ՀԱԿ-ի ռեյտինգային ցուցակում շրջանառվում է նախկին պատգամավոր Հակոբ Հակոբյանի անունը, որը Սամվել Ալեքսանյանի հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի:
Ընդդիմադիր առաջին դաշինքի՝ «Ելք»-ի ռեյտինգային ցուցակով էլ հավանաբար կառաջադրվեն «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության անդամներ Արայիկ Հարությունյանը եւ Արարատ Միրզոյանը:
Այստեղ գուցե առաջադրվի նաեւ ՕԵԿ-ական Հեղինե Բիշարյանը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: