Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան Վայոց ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ մահացու հրազենային վիրավորում ստացած պայմանագրային զինծառայող` 31-ամյա Նարեկ Զավենի Հակոբյանը Վայոց ձորի մարզի Արփի գյուղից էր: Մեր տեղեկություններով` նա ամուսնացած է, ունի մեկ տարեկան դուստր:
Մեզ հետ զրույցում Նարեկին ճանաչողները հայտնեցին, որ նախորդ տարի էլ զինծառայողի հայրն էր մահացել, և ընտանիքի հոգսը Նարեկի վրա էր: Նա ծառայել է ՀՀ տարբեր զորամասերում:
Նախնական տվյալներով՝ Նարեկ Հակոբյանը կյանքի հետ անհամատեղելի մարմնական վնասվածք ստացել է 2017թ. ապրիլի 21-ին՝ ժամը 10:25-ի սահմաններում,Վայոց ձորում կազմակերպված ճամբարային հավաքների ժամանակ N զորամասի 6-րդ վաշտի պայմանագրային զինծառայող` կրտսեր սերժանտի կողմից ինքնաձիգը մաքրելիս զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով առաջացած կրակոցից:
Դեպքի առթիվ ՀՀ ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության ութերորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով: Կատարվում է նախաքննություն։ Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ զինծառայողի մահվան բոլոր հանգամանքների բազմակողմանի, օբյեկտիվ եւ լրիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ։