Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Երեկ ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում մահացու հրազենային վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Գագիկ Մեսրոպյանը Սյունիքի մարզի Տեղ համայնքից էր: Yerkir.am-ի հետ զրույցում Տեղի գյուղապետ Ներսես Շադունցը հայտնեց, որ Գագիկը միակողմանի ծնողազուրկ էր, տան միակ երեխան:
Նրա խոսքով՝ զինծառայողի հայրը մահացել էր մի քանի տարի առաջ՝ սրտային հիվանդությունից: Գյուղապետը հայտնեց, որ ընտանիքը սոցիալապես անապահով վիճակում է, մայրը չի աշխատում:
Նշենք, որ զինծառայողը բանակ էր զորակոչվել Էջմիածնի զինկոմիսարիատից: Գյուղապետի խոսքով՝ Գագիկի մայրն Էջմիածնից է, և տղան էլ էր այնտեղ հաշվառված, դրա համար էլ այնտեղից էր զորակոչվել բանակ: «Օրինակաելի երիտասարդ էր, խելոք, համեստ»,- ասաց նա:
Նշենք, որ, նախնական տվյալներով, Գ.Մեսրոպյանը վնասվածք է ստացել ծառայակցի կողմից զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով: ՀՀ քննչական կոմիտեի ԶՔԳՎ 6-րդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 373-րդ հոդվածի 3-րդ մասով (զենքի հետ վարվելու կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ), կատարվում է նախաքննություն: