|
Փոխարժեքներ
07 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.14 |
| EUR | ⚊ | € 407.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.241 |
| GBP | ⚊ | £ 479.69 |
| GEL | ⚊ | ₾ 139.23 |
ՊՆ N զորամասում մահացած զինծառայողը 24News-ի տեղեկություններով Երևանից էր, 22 տարեկան: Ծառայում էր Վայքի զորամասերից մեկում:
Ավելի վաղ հայտնել էինք, որ այսօր բանակում ոչ մարտական պայմաններում հերթական զինվորն է մահացել։
Պաշտպանության նախարարությունն էլ քիչ առաջ հաստատեց տեղեկությունը՝ հայտնելով, որ օգոստոսի 23-ին հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայող Էդգար Գևորգի Գևորգյանի դին՝ հրազենային վնասվածքով:
Դեպքի հանգամանքներն ամբողջովին պարզելու նպատակով ընթանում է քննություն: