Փոխարժեքներ
12 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.35 |
EUR | ⚊ | € 413.87 |
RUB | ⚊ | ₽ 3.8 |
GBP | ⚊ | £ 501.73 |
GEL | ⚊ | ₾ 139.79 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ երեկ երեկոյան ՀՀ ՊՆ N զորամասի հսկիչ-անցագրային կետի շինությունում հրազենային վիրավորումից մահացած Իվան Հայրապետյանը Տավուշի մարզի Նորաշեն գյուղից էր` 23 տարեկան:
Մեզ հետ զրույցում Նորաշենի գյուղապետ Գոռ Աբրահամյանը հայտնեց, որ Իվանը ծառայությունն ավարտելուց հետո անցել էր պայմանագրային ծառայության, երկու եղբայրներից կրտսերն էր:
«Խելոք, համեստ տղա էր: Մայրը դպրոցում ուսուցչուհի է, հայրն էլ արտագնա աշխատանքով է զբաղվում: Չգիտենք` ինչ խնդիր կարող էր լինել, ինչպես է եղել դեպքը: Որ ասես` ֆինանսական խնդիր ունեին, չէ, անգամ` վարկ չունեին»,- ասաց նա:
Ավելի վաղ հայտնել ենք, որ երեկ՝ նոյեմբերի 17-ին, ժամը 21:50-ի սահմաններում ՀՀ ՊՆ N զորամասի 1-ին հրաձգային գումարտակի հսկիչ-անցագրային կետի շինությունում հայտնաբերվել է 2016 թվականի նոյեմբերի 17-ից մինչև 18-ը գումարտակի արագ արձագանքման խմբում ծառայության ընդգրկված` նույն գումարտակի գնդացրորդ, պայմանագրային զինծառայող Իվան Դավիթի Հայրապետյանի դիակը` բերանի աջ ստորին և գլխի ձախ գագաթային հատվածներում միջանցիկ հրազենային վնասվածքով:
ՀՀ ՔԿ ԶՔԳՎ վեցերորդ կայազորային քննչական բաժնում քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասի (ինքնասպանության հասցնելը) հատկանիշներով: