|
Փոխարժեքներ
09 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Yerkir.am-ի տեղեկություններով՝ այսօր առավոտյան ՊԲ հարավարեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում տեղի ունեցած արտակարգ պատահարի հետեւանքով հրազենային մահացու վիրավորում ստացած` ՊԲ զինծառայող` 19-ամյա Թեմուր Սլոյանը Կոտայքի մարզի Պռոշյան գյուղից էր:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ Թեմուրի հայրը տարիներ առաջ է մահացել, իսկ մայրն աշխատում է հացի փռում: Մեզ հետ զրույցում Պռոշյանի գյուղապետ Արթուր Մուրադյանը հայտնեց, որ Թեմուրն ընտանիքի միակ արու զավակն էր. ունի երեք քույր:
«Շատ համեստ, աշխատող ընտանիք է: Դպրոցն ավարտելուց հետո գնացել է բանակ»,- ասաց նա և հավելեց, որ զինվորի դիակն այսօր Ստեփանակերտից կբերեն Պռոշյան:
Նշենք, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: