|
Փոխարժեքներ
19 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.85 |
| EUR | ⚊ | € 419.24 |
| RUB | ⚊ | ₽ 4.6649 |
| GBP | ⚊ | £ 492.79 |
| GEL | ⚊ | ₾ 139.43 |
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն այս անգամ էլ ահաբեկիչ է անվանել ապրիլի 16-ին սահմանադրական հանրաքվեի ժամանակ Թուրքիա ժամանած ԵԱՀԿ դիտորդական առաքելության անդամներին:
Ըստ Demokrathaber-ի՝ Էրդողանը, հերքելով ԵԱՀԿ դիտորդական խմբի զեկույցում գրանցված ընտրախախտումները, պնդել է, որ այդ խումբն ահաբեկիչների հավաքածու է, որ «դիտորդի անվան տակ ներթափանցել են Թուրքիայի տարածք»:
Էրդողանը ԵԱՀԿ դիտորդական խմբին «ահաբեկիչ» անվանելու իր քայլը բացատրել է նրանով, որ խումբը դրական է վերաբերվում Թուրքիայում ահաբեկչական համարվող Քուրդիստանի բանվորական կուսակցությանը:
Հիշեցնենք, որ ավելի վաղ ԵԱՀԿ առաքելությունը հայտնել էր, որ Թուրքիայում անցկացված հանրաքվեն չի համապատասխանում Եվրոպայի խորհրդի նորմերին: