|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ նախագահ Թրամփի հեռախոսազանգը Էրդողանին դեռևս չի նշանակում, որ ընդունում է սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ հանրաքվեի արդյունքենրը. նման պարզաբանումով է հանդես եկել Սպիտակ տան մամուլի փոխխոսնակ Սառա Սանդըրզը:
Ըստ Demokrathaber-ի՝ Սանդըրզը նշել է, որ երեքշաբթի Թրամփի նախաձեռնությամբ կայացած հեռախոսազրույցի իսկական թեման եղել են ՆԱՏՕ-ն և Սիրիայի հարցը:
Սպիտակ տան փոխխոսնակը նշել է, որ Թրամփն աջակցում է ժողովրդավարությանը և նրա առաջնահերթությունը ԱՄՆ քաղաքացիների անվտանգությունն է: