|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջարկել է Պաղեստինի ազգային վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբասին` այցելել Սպիտակ տուն այն ժամանակ, երբ Թրամփի` Երուսաղեմի հարցով որոշումից հետո Պաղեստինում հրաժարվել են ընդունել այնտեղ այցելել պատրաստվող ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսին. հայտնում է newsru.com-ը:
Պաղեստինի նախագահը մոտակա շաբաթները պետք է ԱՄՆ այցելի բուժման համար: Հայտնի է, որ նման հրավեր Թրամփն արել է դեկտեմբերի 5-ին Աբասի հետ ունեցած հեռախոսազրույցի ժամանակ:
Հիշեցնենք, որ Թրամփը Երուսաղեմը ճանաչել է Իսրայելի մայրաքաղաք: