Փոխարժեքներ
20 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.64 |
EUR | ⚊ | € 411.2 |
RUB | ⚊ | ₽ 3.9189 |
GBP | ⚊ | £ 485.98 |
GEL | ⚊ | ₾ 140.37 |
Դոնալդ Թրամփը ժամանել է Սպիտակ տուն, հայտնում է BBC-ն։
Նշենք, որ Թրամփի երդմնակալության արարողությունը տեղի կունենա այսօր։
Դոնալդ Թրամփը խոստացել է, որ իր պաշտոնավարման առաջին օրը «գլխապտույտ» է լինելու։ Երդմնակալության արարողությունից հետո, արդեն որպես Միացյալ Նահանգների 47-րդ նախագահ, սպասվում է, որ նա կստորագրի մի շարք գործադիր հրամաններ, որոնց մասին նա բազմիցս խոսել է:
«Պաշտոնը ստանձնելուց հետո մի քանի ժամվա ընթացքում ես կստորագրեմ տասնյակ գործադիր հրամաններ, ավելի ճիշտ՝ հարյուրը, որոնցից շատերը կներկայացնեմ իմ ուղերձում», – BBC-ի փոխանցմամբ՝ ասել է Թրամփը մեկ օր առաջ՝ երդմնակալության դոնորների համար ընթրիքի ժամանակ:
«Գրչի մի հարվածով ես կչեղարկեմ Բայդենի վարչակազմի տասնյակ կործանարար և արմատական հրամաններն ու գործողությունները»:
Նա նախկինում ակնարկել է այն խնդիրների մասին, որոնց նա մտադիր է առաջին հերթին անդրադառնալ՝ անօրինական ներգաղթ, կլիմայի կանոններ, բազմազանության և ներառման քաղաքականություն, գաղտնի փաստաթղթեր և շատ ավելին:
Նախագահները սովորաբար ստորագրում են մի շարք գործադիր հրամաններ, երբ նրանք ստանձնում են պաշտոնը: Այս հրամանագրերն ունեն օրենսդրական ուժ, սակայն դրանք կարող են բեկանվել դատարանի որոշմամբ կամ հաջորդ նախագահի հրամանագրով։
Սակայն Թրամփի ծրագրած գործողությունների մասշտաբներն աննախադեպ են թվում։ Սպասվում է, որ կհետևեն դատական գործընթացները։