|
Փոխարժեքներ
28 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Սերժ Սարգսյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի եզդիական համայնքին Նոր տարվա` Մալաքե Թաուսի առթիվ.
«Հայաստանի եզդիական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ,
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա` Մալաքե Թաուսի կապակցությամբ:
Հայ և եզդի ժողովուրդների բարեկամությունը դարերի պատմություն ունի: Ապրելով կողք կողքի՝ մենք կուտակել ենք համագործակցության, եղբայրության և համատեղ պայքարի հարուստ փորձ: Ներկա սերունդների պարտականությունն է այդ հարստությունը խնամքով փոխանցել հաջորդ սերունդներին:
Մեր ցավն ու ուրախությունը ընդհանուր են: Եվ այսօր մեծ ոգևորությամբ մենք միանում ենք ձեր ուրախությանը: Թող այս Նոր տարին Հայաստանի եզդիների համար լինի խաղաղության, երջանկության և բարեկեցության տարի:
Մաղթում եմ ձեզ նոր ձեռքբերումներ և ամենայն բարիք:
Շնորհավոր Մալաքե Թաուս»: