|
Փոխարժեքներ
31 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Նախագահ Սերժ Սարգսյանի շնորհավորական խոսքը Հայաստանի քրդական համայնքին՝ Նովրուզի առթիվ.
«Հայաստանի քրդական համայնքի սիրելի՛ ներկայացուցիչներ
Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նովրոզի կապակցությամբ: Գարնանային այս գեղեցիկ տոնը թող մեր քրդական ողջ համայնքի համար լինի երջանկաբեր: Մաղթում եմ հաջողություններ ձեր գործերում և մշակութային և այլ ձեռնարկներում:
Մենք հպարտանում ենք մեր երկրի քուրդ քաղաքացիներով և նրանց արձանագրած հաջողություններով: Նաև արձանագրում ենք այն խնդիրները, որոնք առկա են ինչպես ձեզ, այնպես էլ մեր երկրի բազմաթիվ բնակիչների համար: Համոզված եղեք, որ դրանք լուծվելու են մեր երկրի սոցիալ-տնտեսական վերելքի համատեքստում, և որ պետությունը ուշադիր է ու շահագրգիռ Հայաստանում բնակվող բոլոր համայնքների զարգացման հարցերում:
Կրկին շնորհավորելով Նովրոզի առթիվ` մաղթում եմ ձեզ խաղաղ երկինք և հաջողություններ»: