Փոխարժեքներ
21 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկուն։
Ողջունելով հյուրին՝ Ա.Հովսեփյանը բարձր է գնահատել ԵՄ պատվիրակության հետ ձևավորված համագործակցությունը, կարևորել ցուցաբերվող աջակցությունը՝ մասնավորապես իրավապահ մարմինների կարողությունների զարգացման, քաղաքացիների իրավագիտակցության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ։
Կողմերը քննարկել են ապրիլի 2-ին ՀՀ-ում տեղի ունեցած համապետական ընտրություններին վերաբերող հարցեր։ ՔԿ նախագահը փաստել է, որ ընտրական գործընթացը կազմակերպելու համար ԵՄ-ի տրամադրած տեխնիկական աջակցությունն էապես նպաստել է ընտրախախտումների որոշ տեսակների կանխարգելմանը, բացահայտմանը։
Ա.Հովսեփյանը տեղեկացրել է, որ Քննչական կոմիտեի քննության ենթակա ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումների հիման վրա հարուցվել է 16 քրեական գործ, որոնցից 7-ն արդեն ուղարկվել է դատարան։ Ընտրատեղամասերում ընտրախախտումների վերաբերյալ հաղորդումներում մատնանշված հանգամանքների ստուգմանը մեծապես նպաստել են քվեարկության գործընթացը կազմակերպելու համար ընտրական հանձնաժողովներին տրամադրված տեխնիկական սարքավորումները, տեղամասերում առկա տեսանկարահանող սարքերը։ Սեղմ ժամկետներում ձեռք են բերվում բավարար ապացույցներ և դրանց հիման վրա տրվում համարժեք քրեաիրավական գնահատական, ինչը մի կողմից նպաստում է վարույթի մասնակիցների դատավարական իրավունքների և շահերի պաշտպանությանը, մյուս կողմից՝ փաստում պատժի անխուսափելիությունը։
Զրուցակիցները մտքեր են փոխանակել՝ ընտրական գործընթացում ընտրախախտումների այլ դրսևորումների դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելու, նոր գործիքներ մշակելու վերաբերյալ։