| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն այսօր ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի վաշինգտոնյան գրասենյակի Եվրոպայի, Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Ջուդիթ Քեմբելի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեից:
Ողջունելով հյուրերին՝ ՔԿ նախագահը շնորհակալություն հայտնեց հյուրերին Քննչական կոմիտեում հյուրընկալվելու, ինչպես նաև թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի կողմից իրականացվող ծրագրերի շրջանակներում ՀՀ քննչական կոմիտեին ցուցաբերած օժանդակության համար:
ՔԿ նախագահ Հայկ Գրիգորյանը հատուկ շեշտեց, որ Ամերիկայի Միացյալ Նահանգների պետքարտուղարության օժանդակությունը նպաստում է կոմիտեի աշխատանքի արդյունավետության բարձրացմանը, կազմակերպաիրավական ընթացակարգերի որակական առավել բարձր հարթություն տեղափոխելուն, ինչպես նաև աշխատակիցների կարողությունների հզորացմանը:
Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանը հյուրերին ներկայացրեց վերջին տարիներին ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացված ծրագրերը, ինչպես նաև անդրադարձավ նախաքննության արդյունավետությունը բարձրացնելու նպատակով իր կողմից մշակված մի շարք ծրագրերի:
«Նկատի ունենալով առկա համագործակցությունը և մեծապես կարևորելով ԱՄՆ պետքարտուղարության կողմից ցուցաբերվող աջակցության ծրագրերը, որոնք ուղղված են Հայաստանի իրավապահ կառույցների ու պաշտոնյաների կարողությունների հզորացմանը, առավել արդարացի և թափանցիկ քրեական արդարադատության համակարգի կայացմանը, ես լիահույս եմ, որ մեր համատեղ փոխգործակցությունը կկրի շարունակական բնույթ»,- ընդգծեց ՔԿ նախագահը:
ԱՄՆ պետքարտուղարության թմրամիջոցների դեմ պայքարի և իրավապահ համագործակցության բյուրոյի վաշինգտոնյան գրասենյակի Եվրոպայի, Եվրասիայի, Կենտրոնական Ասիայի ծրագրերի ղեկավար Ջուդիթ Քեմբելն իր հեթին շնորհակալություն հայտնեց ՔԿ ղեկավարությանը ջերմ ընդունելության, ինչպես նաև կատարված աշխատանքները հանգամանալից ներկայացնելու համար:
Ջուդիթ Քեմբելը շեշտեց, որ պատրաստակամ են աջակցել Քննչական կոմիտեի կողմից ներկայացվող ծրագրերին: