|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության 3-րդ վարչության պետ, ոստիկանության գնդապետ Նելլի Դուրյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Երևանի թիվ 48 դպրոցում տեղի ունեցած իրադարձությանը: Նա, մասնավորապես, գրել է. «Համացանցում տեղեկություններ են տարածվել, որ մայրաքաղաքի թիվ 48 դպրոցում տեղի է ունեցել վիճաբանություն, որի ընթացքում դանակահարել են անչափահասի: Հարկ է նշել, որ 10.12.2018թ. ժամը 12:55-ին թիվ 16 մանկական պոլիկլինիկայից հաղորդում էր ստացվել, որ իրենց մոտ բուժօգնության է դիմել անչափահաս Գ.-ն /ծնվ. 2005թ./՝ ձախից կրծքավանդակի սալջարդ որովայնի բութ տրավմա ներքին օրգանի վնասվածքով: Նա հայտնել էր, որ վնասվածքը ստացել է թիվ 48 դպրոցում ընկնելու հետևանքով: Նույն օրը ժամը 22:30-ին «Մուրացան» Բ/Կ որովայնի բութ վնասվածք արյունահոսություն վնասվածքով կրկին բուժօգնության է դիմել նույն անչափահասը: Վերջինս դարձյալ հայտնել է, որ վնասվածքը ստացել է թիվ 48 դպրոցում ընկնելու հետևանքով: