կարևոր
0 դիտում, 9 տարի առաջ - 2015-10-15 11:51
Քաղաքական

Տրանսպորտի և էներգետիկ ոլորտներում հայ-իրանական համագործակցությունը կդառնա շոշափելի

Տրանսպորտի և էներգետիկ ոլորտներում հայ-իրանական համագործակցությունը կդառնա շոշափելի

Այսօր Երևանում աշխատանքն է սկսել հայ-իրանական գործարար համաժողովը, որին ներկա են ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և Իրանի նախագահի առաջին տեղակալ Էսհաղ Ջահանգիրին:

Հովիկ Աբրահամյանն իր ելույթում ասաց, որ իրանցի գործընկերների հետ համագործակցությունը կարող է հետաքրքիր լինել զբոսաշրջության, մշակող արդյունաբերության, տեքստիլի, տրանսպորտի ոլորտներում, և կան հնարավորություններ ներդրումներ կատարելու և այդ ոլորտներում գործարար բազմաթիվ հնարավորություններ ձևավորելու: Հովիկ Աբրահամյանը կարևորեց երկկողմ տրանսպորտային փոխադրումների ակտիվացման հնարավորությունը՝ կապված արդեն մեկնարկած Հյուսիս-հարավ ճանապարհահատվածի և Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման հետ:

«Չեմ կարող չանդրադառնալ նաև էներգետիկ ոլորտում մեր համագործակցությանը: Մասնավորապես` Հայաստան-Իրան էլեկտրահաղորդման երրորդ գծի և Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման ծրագրին: Վստահ եմ, որ այդ ծրագրերը նոր թափ կհաղորդեն տարածաշրջանային զարգացմանը: Այս համաժողովը կօգնի բացահայտել Հայաստանը` որպես հնարավորությունների երկիր, աշխարհագրական դիրքով և բազմաթիվ երկրների հետ համագործակցության ձևաչափով երկիր, որտեղ յուրաքանչյուր նոր նախաձեռնության նկատմամբ կլինի առանձնահատուկ, գործարարների կարիքների վրա հիմնված մոտեցում: Հավելեմ, որ մոտ մեկ ամիս անց հայ-իրանական գործարար համաժողով ենք նախատեսում Թեհրանում, որին իրենց մասնակցությունը կբերեն հայ գործարարները»,- ասաց Հովիկ Աբրահամյանը` համաժողովի մասնակիցներին մաղթելով բեղմնավոր աշխատանք: