|
Փոխարժեքներ
29 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Ամերիկյան ռազմական օդանավերը երեք ավիահարված են հասցրել Եմենի մայրաքաղաք Սանայից հարավ գտնվող ալ-Սաուադ շրջանին և ևս երկուսը՝ Սաուան շրջանում գտնվող ալ-Արբային փողոցին։ Այս մասին հայտնում է հութիներին պատկանող Al Masirah հեռուստաալիքը։
Օդային հարվածների հետևանքով նախնական տվյալներով 16 քաղաքացիական անձ է վիրավորվել, բացի այդ, մի շարք խանութներ են վնասվել։
Տեղեկություններ են հաղորդվում, որ ամերիկյան ռազմական օդանավերն ութ հարված են հասցրել նաև Եմենի ալ-Հազմ շրջանին։
Հիշեցնենք՝ մայիսի 4-ի երեկոյան ԱՄՆ-ն մի շարք ավիահարվածներ է հասցրել մայրաքաղաք Սանային, Սաադային, ինչի հետևանքով քաղաքացիական անձինք զոհվել են, որոնց թիվը չի նշվում։