|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունում այսօր տեղի է ունեցել Հայկական ԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրով նախատեսված միջոցառումներին նվիրված աշխատանքային խորհրդակցություն, որը վարել է նախարար Աշոտ Մանուկյանը:
Խորհրդակցությանը մասնակցել են ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեի նախագահ Աշոտ Մարտիրոսյանը, ՀՀ նախագահին կից ատոմային էներգիայի անվտանգության խորհրդի անդամ և գործադիր քարտուղար Վահրամ Պետրոսյանը, «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ գլխավոր տնօրեն Մովսես Վարդանյանը, ՀԱԷԿ գլխավոր ճարտարագետ Արթուր Գրիգորյանը, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի խորհրդական Արեգ Գալստյանը, այլ պաշտոնատար անձինք։ Քննարկվել են ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքը, ծրագրի երկրորդ փուլի նախապատրաստման և անցկացման խնդիրներն ու ժամանակացույցը։
Ներկայացվել են նախորդ խորհրդակցության ժամանակ տրված հանձնարարականների կատարման արդյունքները։ Ամփոփելով, ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Աշոտ Մանուկյանը բարձրացված հարցերի և խնդիրների վերաբերյալ տվել է համապատասխան հանձնարարականներ։ Նշենք, որ ՀԱԷԿ-ի 2-րդ էներգաբլոկի շահագործման ժամկետի երկարաձգման ծրագրի երկրորդ փուլի միջոցառումները նախատեսվում է իրականացնել մայիսի 10-ից` 60 օրով, որի ընթացքում կիրականացվեն նաև պլանային նորոգման և վերալիցքավորման աշխատանքներ։
ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարություն