|
Փոխարժեքներ
09 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
Մոսկվան պատրաստ է մյուս համանախագահների հետ ԼՂ հակամարտության կարգավորման երաշխավորը դառնալ, եթե Բաքուն և Երևանը համաձայնության գան: Այդ մասին ասվում է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովի` «Բաքվի աշխատավոր» թերթում հրապարակված հոդվածում, որը նվիրված է Ռուսաստանի և Ադրբեջանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակին:
«Ռուսաստանը պատրաստ է աջակցել խնդրի լուծման տարբերակին, որը կգոհացնի բոլոր ներգրավված կողմերին»,- նշել է նա:
Լավրովը նշել է, որ միջնորդների աջակցության շնորհիվ կողմերին հաջողվել է էականորեն մոտեցնել դիրքորոշումները շատ վիճելի հարցերում:
«Հիմնականում համաձայնեցված են կարգավորման հիմնարար սկզբունքները: Սակայն Ադրբեջանը և Հայաստանը տարբեր կերպ են տեսնում դրանք կյանքի կոչելու հաջորդականությունը»,- նշել է նա` կոչ անելով Երևանին և Բաքվին` քաղաքական կամք և փոխադարձ զիջումների գնալու պատրաստակամություն դրսևորել: