|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
ԵՄ-ն կարծում է, որ եկել է Աֆղանստանում խաղաղ կարգավորման ուղղությամբ լուրջ և հստակ բանակցությունների ժամանակը, և ԵՄ-ն կարող է այդ գործընթացի երաշխավորը դառնալ: Այդ մասին հայտարարել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին. հայտնում է РИА Новости-ն:
Ժնևում նոյեմբերի 27-28-ն անցկացվում է Աֆղանստանի հարցով միջազգային նախարարական համաժողով:
«Մենք կարծում ենք, որ լուրջ խաղաղ բանակցություններ սկսելու ժամանակն է: Այդ սեղանի շուրջ նստած բոլորը կարող են իրենց ներդրումն ունենալ: ԵՄ-ի կողմից մենք պատրաստ ենք»,- ասել է Մոգերինին: