|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը հայտարարել է, որ Մոսկվան պատրաստ է համագործակցել ԱՄՆ-ի հետ սիրիական կարգավորման հարցում. հայտնում է РИА Новости-ն: Այդ մասին նա ասել է իր հորդանանցի գործընկեր Այման աս Սաֆադիի հետ բանակցությունների ժամանակ:
Լավրովը նշել է, որ Հորդանանի թագավորից բազմիս լսել են, որ սիրիական կարգավորման հարցում միջազգային հանրության գործողությունների արդյունավետության համար սկզբունքային նշանակություն ունի Ռուսաստանի և ԱՄՆ-ի համագործակցությունը:
«Հավաստիացնում եմ, որ մենք պատրաստ ենք դրան: Ակնկալում ենք, որ Վաշինգտոնը նույնպես նման դիրքորոշում կունենա»,- ասել է Լավրովը: