|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.39 |
| EUR | ⚊ | € 445.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.7442 |
| GBP | ⚊ | £ 512.86 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Թիվ 2 ընտրատարածքը ներառող Արաբկիր վարչական շրջանում տեղակայված ընտրատեղամասերում վերահսկողություն են իրականացնում անհայտ կազմակերպություններ ներկայացնող դիտորդներ: Yerkir.am-ի տեղեկություններով՝ կեղծ դիտորդներից շատերը թիվ 2 ընտրատեղամասում ռեյտինգային ընտրակարգով առաջադրված Արտակ Սարգսյանի կողմնակիցներն են, ովքեր ազատ ելումուտ են անում ընտրատեղամասերում և ուղեկցում քաղաքացիներին:
Առավոտյան Ալ.Շիրվանզադեի անվան N 21 դպրոցում տեղակայված N 4/39 ընտրատեղամասում մի քաղաքացի ներկայացել էր որպես լրատվամիջոցի ներկայացուցիչ, սակայն երբ պարզվեց, որ ԿԸՀ-ում նման լրատվամիջոց հավատարմագրված չէ, քաղաքացին տեղամաս մտավ տեղական անհայտ կազմակերպության դիտորդի բեյջով:
Հիշյալ տեղամասում Yerkir.am-ը «Տնտեսական և սոցիալական իրավունքի զարգացման կենտրոն»-ի դիտորդ ներկայացած անձից հետաքրքրվեց, թե ի՞նչ կազմակերպություն է ներկայացնում, սակայն տեղական «դիտորդն» այդպես էլ չնշեց, թե ով է և ինչ առաքելությամբ է գտնվում տեղամասում: Ավելին` «դիտորդը» որևէ խախտում չէր նկատել այն տեղամասում, որտեղ առավոտից անգամ գրանցամատյանում են խախտումներ արձանագրվում:
Մանրամասները՝ Yerkir.am-ի տեսանյութում: