Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Արցախում մարտի 28-ին զոհված զինծառայող 20-ամյա Արտակ Ռաֆայելյանը Հրազդանի Վանատուր թաղամասից էր, ընտանիքի ավագ որդին:
Yerkir.am-ի տեղեկություններով՝ նախքան զորակոչվելը, Արտակը սովորում էր Հրազդանի ուսումնարանում, նա հուլիսին զորացրվելու էր:
Արտակին ճանաչողները Yerkir.am-ին պատմեցին, որ նա շատ աշխատասեր տղա էր, նախքան զորակոչվելն աշխատում էր, ընտանիքին պահում:
«Աշխատասեր երեխա էր, ազնիվ մաքուր ու անչափ բարի»,-Արտակին նկարագրեց մեր զրուցակիցը:
«2012 թվի ապրիլի 15-ին իր ծննդյան օրը 7 ժամ անընդմեջ 9000 հատ պառկած դիրքից հենում-ծալում վարժություն արեց, Գինեսի բացարձակ ռեկորդակիր էր, բայց բավարարվեցին Դյուցազնագրքով, քանի որ համեստ ընտանիքի երեխա էր: Ինչ տանջանքով էր հասել իր ռեկորդին, բայց տեր չեղան։ Ուրիշ երկրներում նման երեխեքին ձեռքների վրա են պահում, իսկ մենք ստիպում ենք հրաժարվել պայքարից ու երազանքից, թռիչքի թևերը կտրում»,-պատմեց Արտակին դասավանդած ուսուցչուհին՝ Գայանե Սիմոնյանը:
Հիշեցնենք, որ Մարտի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, հակառակորդի կողմից արձակված կրակոցից մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Արտակ Էդիկի Ռաֆայելյանը: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: