|
Փոխարժեքներ
14 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.77 |
| EUR | ⚊ | € 447.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.7817 |
| GBP | ⚊ | £ 510.66 |
| GEL | ⚊ | ₾ 141.54 |
Արաբկիր վարչական համայնքում ՀՀԿ ռեյտինգային թեկնածու Արտակ Սարգսյանի շտաբներից մեկում բազմաթիվ մարդիկ են հավաքված: Ոմանք մտնում են, այնուհետև` ցուցակներով դուրս գալիս:
«Շտաբի մոտ գտնվող երկու երիտասարդներ հրեցին «Առաջին լրատվական»-ի նկարահանող խմբին, որպեսզի նրանք չնկարահանեն ներսում տիրող իրավիճակը: Ովքեր հիմա գտնվում են ներսում, տեսնելով, որ լրագրողներ կան դրսում՝ դուրս չեն գալիս, սպասելով, հավանաբար, որ նկարահանող խումբը հեռանա: Մի կին դուրս եկավ այնտեղից ցուցակները ձեռքին և տեսնելով «Առաջին լրատվական»-ի լրագրողներին, դիմեց փախուստի: Երբ փորձեցինք պարզել, թե դրանք ինչ ցուցակներ են, այդ կինը բարկացավ և ասաց. «Ոչ մի ցուցակ էլ չկա, ինչ ցուցակ»»,- կարդում ենք կայքում:
Մանրամասն՝ 1in.am-ում