|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
Բա 40 000 դրամ թոշակով մարդ կապրի՞: Այսօր «Ելք»-ի քարոզարշավի ժամանակ քաղաքապետի թեկնածու Նիկոլ Փաշինյանին նման հարց ուղղեց ավանցիներից մեկը: Փաշինյանն ի պատասխան նշեց, որ քաղաքապետարանը թոշակ նշանակող կամ թոշակի չափը որոշող մարմին չէ` թոշակի հարցերով զբաղվում է կառավարությունը: Այնուհետև բնակիչներից մեկը հարցրեց, թե ինչ եղավ «ՍԱՍ-ի Արտակի» գործը, ով Զոհրաբ Զոհրաբյանի քվեներն է գողացել: Փաշինյանը նշեց, թե հարցը պետք է տալ հենց Զոհրաբ Զոհրաբյանին:
Փաշինյանի կարծիքով` Երևանում մի շարք խնդիրներ կան, որոնց մասին ոչ միայն բարձրաձայնել, այլ լուծումներ է պետք առաջարկել: Նա նշեց նաև, որ «Ելքը» հիմա ոչ միայն այս ընտրությունների քարոզարշավն է անում, այլ տասը տարի հետո գալիք ընտրությունների քարոզարշավն էլ է անում: