Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՀՀ ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀԿ-ի կողմից ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածուներից Արտակ Սարգսյանի` ՍԱՍ-ի Արտակի շտաբը զավեշտալի պատմության մեջ է հայտնվել: Շտաբի աշխատակիցներն այս փուլում ակտիվորեն զանգահարում են համայնքի բնակիչներին եւ ցուցակագրում, թե ով ում օգտին է քվեարկելու: Շտաբի աշխատակիցներից մի կին զանգահարել է Արտակ Սարգսյանի մրցակիցներից մեկի կնոջը եւ հորդորել ձայնը տալ Արտակ Սարգսյանին: Հասկանալով, որ իրենց թեկնածուի մրցակցի կնոջն է զանգահարել, այլայլված հայտարարել է, թե պարզապես ուզում են հասկանալ՝ ով ում է ձայն տալու:
Ըստ շրջանառվող լուրերի` Արտակ Սարգսյանը 10 000 դրամի ընտրակաշառքի խոստում է տալիս:
Նշենք, որ նախկինում ՕԵԿ-ական, այսօր ՀՀԿ-ական սույն պատգամավորը, ով նախորդ գումարման ԱԺ-ում ոչ մի անգամ որեւէ օրենսդրական նախաձեռնությամբ հանդես չի եկել, հարց չի բարձրացրել, իր շրջապատում հաճախ է սիրում հայտարարել, թե ինչ գնով էլ լինի, կրկին պատգամավոր պետք է դառնա: