|
Փոխարժեքներ
20 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.85 |
| EUR | ⚊ | € 438.88 |
| RUB | ⚊ | ₽ 4.9588 |
| GBP | ⚊ | £ 503.98 |
| GEL | ⚊ | ₾ 138.62 |
Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանն այսօր տիկնոջ՝ Ռուզաննա Խաչատրյանի հետ կատարեց իր քաղաքացիական պարտքը:
Քվեարկությունից հետո լրագրողները Ռուզաննա Խաչատրյանից հետաքրքրվեցին` հնարավո՞ր է նրան տեսնենք քաղաքական դաշտում:
«Չեմ կարծում, քանի դեռ Սեյրան Օհանյանն է քաղաքական հայտ ներկայացրել… Ես վստահում եմ իրեն, հավատում եմ իր պայքարին: Իր դուրս գալը եւ ընդդիմադիր դառնալու հայտ ներկայացրել ես ողջունել եմ: Ժամանակի ընթացքում մարդը գնահատական է տալիս՝ ճի՞շտ էր, սխա՞լ էր: Ես ասում եմ՝ ճիշտ էր: Եվ հետագա զարգացումներին ես կլինեմ իր կողքին»,- ասաց նա:
Հարցին` երբ հայտարարում էր, որ իր ընտանիքի դեմ արշավ է կատարվել, ո՞ւմ նկատի ուներ, Ռուզաննա Խաչատրյանը պատասխանեց, թե մամուլի ասուլիս կտա եւ ամեն բան կպարզաբանի: