Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀՅԴ ԳՄ անդամ, ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, Արծվիկ Մինասյանը։
«Ինչ որ դղյակների մասին պատմություններով են տարիներ շարունակ կերակրել հանրությանը։ Հիմա էլ գործ են հարուցել Սեյրան Օհանյանի դեմ, որը ընդդիմության դեմ քաղաքական ընդհանուր հետապնդման մի օղակ է։ Դատախազն ու իրեն ուղիղ ցուցում տված Փաշինյանը քաղաքացիա-իրավականից փորձել են կերտել քրեական հանցակազմ։
Աննա Վարդապետյանը դեռ իրեն Փաշինյանի օգնականի դերում է զգում, Նիկոլը նրա նկատմամբ լծակ ունի։ Պաշտոնական դիրքի չարաշահումն ու լիազորությունների անցումը հենց Վարդապետյանին պետք է վերագրել։ Նրա հոր դեմ քրգործի կարճումը եղել է այն ժամանակ, երբ ինքը Փաշինյանի օգնականն էր և միջամտում էր քրեական գործերի ընթացքի»,-ասել է Մինասյանը։
Նրա կարծիքով, Սեյրան Օհանյանի գործով իշխանությունները հարվածում են բանակին, հեղինակազրկում բանակը, փորձում են քողարկել իրենց դավաճանությունը։ Միաժամանակ ուզում են 44-օրյա պատերազմում պարտության մեղքը բարդել բանակը նախկինում ղեկավարած մարդկանց վրա։
Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․