| 
                            Փոխարժեքներ
                                                        01 11 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.65 | 
| EUR | ⚊ | € 442.76 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7305 | 
| GBP | ⚊ | £ 502.42 | 
| GEL | ⚊ | ₾ 141.15 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  8 տարի առաջ - 2017-03-30 16:07
            8 տարի առաջ - 2017-03-30 16:07  
         
                
            Այսօր կառավարության նիստում վարչապետ Կարեն Կարապետյանը Պետական գույքի կառավարման վարչության պետի տեղակալ Աշոտ Մարկոսյանին հիշեցրեց այն պայմանավորվածության մասին, որ որոշ ժամանակ անց պետական գույքի կառավարման վարչությունը պետք է ներկայացներ գնահատական, թե այս տարվա օտարումից ինչ գումար կարող ենք ակնկալել:
«Այդ տեղեկանքը պատրա՞ստ է: Ես հիշում եմ, թե ձեզ ինչ թիվ եմ ասել, բայց չեմ ուզում այստեղ ասել, կարող է այդ թվի տակից դուրս չգաք»,-ասաց նա: Աշոտ Մարկոսյանը նշեց, որ տեղեկանքն ամբողջությամբ պատրաստ է` ներառյալ մասնավորեցման, օրենսդրական դաշտի փոփոխությունների այն հնարավորությունները, որոնք կարող են ավելացնել պետական բյուջեի եկամուտները:
Վարչապետը հետաքրքրվեց, թե արդյո՞ք գործակցում են Կենտրոնական բանկի «Ջավադյանենց հետ»: Աշոտ Մարկոսյանը պատասխանեց, որ կարելի է ասել, որ Կենտրոնական բանկի հետ աշխատելով ճանապարհի կեսն անցել են:
Կարեն Կարապետյանն արձագանքեց.«Չեմ հասկանում, ինչ է նշանակում` ճանապարհի կեսը, որովհետ ես ինֆորմացիա ունեմ, որ Կենտրոնական բանկի նախաձեռնությունները բավականին երկար են քննարկվում և ինֆորմացիա չի տրամադրվում: Մյուս հինգշաբթի օրը խնդրոմ եմ ձևակերպեք կոնկրետ հանձնարարական, թե ինչ պետք է անենք, որ այդ երեք կամ յոթ կառույցը տեղից շարժվեն: Մենք դրա մասնին բավականին երկար խոսում ենք, բայց ճանապարհ կեսը անցել ենք… այդ թվերը ինձ բան չեն ասում»: