|
Փոխարժեքներ
27 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.93 |
| EUR | ⚊ | € 402.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.4786 |
| GBP | ⚊ | £ 480.65 |
| GEL | ⚊ | ₾ 139.06 |
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահ Նարեկ Բաբայանը, որը ԱԺ փոխխոսնակ Լենա Նազարյանի ամուսինն է, մեր տեղեկություններով՝ աշխատանքից ազատման դիմում է գրել, և այս պահին կոմիտեում հավաքել է վարչության պետերին և հրաժեշտ է տալիս նրանց․ հայտնում է «Հրապարակը»:
«Մեր աղբյուրները փոխանցեցին, որ նման որոշման պատճառը տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանի հետ շատ լարված հարաբերություններն են, մասնավորապես՝ Պապիկյանը Բաբայանին արգելել է վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հետ ուղիղ շփումներ ունենալ, և Բաբայանը այդ անելանելի իրավիճակից լուծումը տեսել է դիմում գրելն ու հեռանալը»,- գրում է թերթը։