| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Գրականության ոլորտում 2016 թվականի Նոբելյան մրցանակակիր Բոբ Դիլանը պետք է մինչև այս տարվա հունիսի 10-ը կարդա ավանդական Նոբելյան դասախոսությունը, այլապես նրան չի տրամարդվի մրցանակը՝ 8 միլիոն կրոն (909 հազար դոլար: Այս մասին իր բլոգում գրել է Շվեդական ակադեմիայի քարտուղար Սառա Դանիուսը, փոխանցում է «ТАСС»-ը:
Ապրիլի 1-ին և 2-ին Բոբ Դիլանը ելույթ է ունենալու Ստոկհոլմում: Համերգներն արդեն ծրագրված էին եղել մինչև 2016 թ. հոկտեմբեր, երբ հայտարարվել էին Նոբելյան մրցանակակիրների անունները:
«Շվեդական ակադեմիան վերջին ամիսներին Բոբ Դիլանի հետ հեռախոսային զրույց չի ունեցել: Բայց և այնպես Դիլանը գիտի, որ Նոբելյան դասախոսությունը պետք է կարդա հունիսի 10-ից ոչ ուշ, որպեսզի վճարվի մրցանակի դրամական մասը: Թե ինչպես նա կվարվի՝ իր գործն է»,- ասել է քարտուղարը:
Նա ընդգծել է, որ ցանկացած դեպքում Բոբ Դիլանը մնում է Գրականության ոլորտում Նոբելյան մրցանակակիր: