կարևոր
0 դիտում, 3 տարի առաջ - 2021-01-20 12:24
Աշխարհ

Բոբ Մենենդեսը հույս է հայտնել, որ Բայդենը կկատարի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ իր խոստումը

Ամերիկացի դեմոկրատ սենատոր Բոբ Մենենդեսը, որը հայտնի է ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատում իր հայամետ դիրքորոշմամբ և Հայոց ցեղասպանությունը ճանաչելու ջանքերով (Սենատում Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի հեղինակն է), հույս է հայտնել, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը կկատարի Հայոց ցեղասպանությունը ճանաչելու՝ իր խոստումը։

«Ես հույս ունեմ, որ նախագահ Բայդենը կհետևի իր խոստմանը՝ ճանաչել ճշմարտությունը Հայոց ցեղասպանության վերաբերյալ... Ինձ համար շատ դժվար է, որ Հայաստանում մեր դեսպաններն այցելում են Ցեղասպանության հուշահամալիր և երբեք չեն ասում «ցեղասպանություն» բառը»,– նշել է նա։