Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Գրականության Նոբելյան մրցանակն այս տարի կհանձնվի հայտնի երաժիշտ ու բանաստեղծ Բոբ Դիլանին: Նման որոշում է կայացրել Նոբելյան հանձնաժողովը: Մրցանակը հանձնվում է «ամերիկյան երգարվեստի ավանդույթներում բանաստեղծական նոր լեզվի ստեղծման համար», տեղեկացնում է BBC –ն:
Դիլանը ծնվել է 1941 թվականին ԱՄՆ Մինեսոտայում: Տասը տարեկանից նա գրել է բանաստեղծություններ ու նվագել դպրոցական անսամբլում: Առաջին ալբոմը թողարկել է 1962 թվականին:
Նրա Blowin' in the Wind и The Times They are A-Changin' երգերը դարձել են ԱՄՆ-ում հակապատերազմյան շարժման եւ քաղաքացիական իրավունքների համար պայքարի ոչ պաշտոնական հիմները:
Դիլանը 7 անգամ արժանացել է «Գրեմմիի»: Things Have Changed երգի համար («Վունդերկինդներ» ֆիլմում) արժանացել է «Օսկարի եւ «Ոսկե գլոբուսի»:
Time-ի վարկածով 20-րդ դարի ամենաազդեցիկ մարդկանցից մեկն է աշխարհում:
Գրականության Նոբելյան մրցանակը հանձնվում է 1901 թվականից: Հանձնաժողովի կանոնադրության մեջ հստակ նշվում է, որ «գրականություն է համարվում այն ամենը, ինչն իր ձեւով կամ ոճով գրական արժեք է ներկայացնում»: