Փոխարժեքներ
23 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
Այսօր ՀՊՃՀ-ում ռեկտորի ընտրություններին մասնակցում է նաեւ Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, ով հոգաբարձուների խորհրդի անդամ է: Նշենք, որ նա բավական ջերմ հարաբերությունների մեջ է գործող ռեկտոր Հովհաննես Թոքմաջյանի հետ:
Ուշագրավ է, որ երբ Տարոն Մարգարյանը ժամանեց դահլիճ, Թոքմաջյանը գնաց եւ տեղավորվեց նրան ավելի մոտ: Սիրելի ընկերոջը, սակայն, բարոյապես աջակցելու հարցում Տարոն Մարգարյանը ջանքեր չթափեց: Լրագրողների, մասնավորապես Yerkir.am-ի թղթակցի բազմաթիվ հարցերին, նա միայն պատասխանում էր. «Հետո, հետո»: Իսկ երբ գալիս էր «հետո»-ն, անճարակությունից մեջքով էր շրջվում:
Լրագրողներից ընկերոջը «փրկելու» գործում իր մեծ ավանդն ունեցավ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը. ընկնելով Մարգարյանի թեւը` նրան այս ու այն կողմ էր տանում:
«Պարո\'ն Մարգարյան, իր ընտրությունը կատարելիս Աշոտյանն ասաց՝ առաջնորդվեք բարոյականությամբ: Դուք ինչո՞վ առաջնորդվեցիք»,- հետաքրքվեցինք քաղաքապետից:
«Լա՞վ է, որ երբ ընկերուհիներով խոսում եք, մեկը ձեզ խանգարում է»,- վրա հասավ Աշոտյանը:
Ի վերջո, քաղաքապետին հաջողվեց աննկատ հեռանալ` թողնելով լրագրողների բազմաթիվ հարցերը «հետո»-ին: