Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Շվեյցարիայի դատախազությունը հետաքննություն է սկսել Բեռնում անցկացված բողոքի ակցիայի ժամանակ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին պատկերող ցուցապաստառի գործով. տեղեկացնում է Ermenihaber-ը:
Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ` ցուցապաստառի վրա պատկերված է եղել Էրդողանը` քունքին ուղղված զենքով, իսկ ներքևում գրված է եղել. «Էրդողանին սպանեք իր իսկ զենքով»:
Բեռնի ոստիկանության մամուլի խոսնակ Դոմինիկ Ջագգին հայտնել է, որ հետաքննությունն իրականացվում է «հանցագործության դրդելու և բռնության բացահայտ կոչ անելու» հոդվածի շրջանականերում:
Նշվում է, որ Բեռնի քաղաքապետարանն այդ նույն բողոքի ակցիայի գործով մեկ այլ հետաքննություն է անցկացնում: Բեռնի անվտանգության վարչության պետ Ռետո Նոուզը հայտնել է, որ քաղաքապետարանը հետաքննություն է սկսել հանրահավաքի կազմակերպման պայմանները խախտելու պատճառով:
Նշենք, որ հանրահավաքի ժամանակ ծածանվել են քրդերի առաջնորդ Աբդուլլահ Օջալանի դիմանկարով պաստառներ, քրդական կազմակերպությունների դրոշներ: Հանրահավաքի և Էրդողանի ցուցապաստառի առնչությամբ իր դժգոհությունն էր հայտնել Անկարան՝ Թուրքիայի արտգործնախարարություն կանչելով Անկարայում Շվեյցարիայի դեսպան Ուոլթեր Հաֆֆներին և պահանջելով անհապաղ իրավական միջոցներ ձեռնարկել: