Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Կարեն Կարապետյանը նշել է, որ ՀՀԿ-ի բարեփոխումների ծրագիրը հավակնոտ է, համարձակ, պրագմատիկ, իրատեսական և այն թիմը, որն այդ ծրագիրն իրականացնելու է՝ ունի կամք, նպատակասլացությունդրանք կյանքի կոչելու համար: ՀՀԿ նախագահի առաջին տեղակալի խոսքով, ՀՀ կառավարությունը տնտեսության բոլոր ոլորտներում արդեն իսկ սկսել է ֆունդամենտալ բարեփոխումներ: «Յուրաքանչյուր ոլորտի համար ունենք մեր տեսլականը, թե ինչպես պետք է իրականացնենք բարեփոխումները: Ստեղծել ենք մի քանի հիմնադրամներ և կարծում ենք, որ առաջիկայում էլ դուք ականատես կլինեք մի շատ հետաքրքիր հիմնադրամի բացման, որը կոչվելու է Հայաստանի ներդրողների ակումբ. այն ստեղծելու են մեր հայրենակիցները»,-ասել է Կարեն Կարապետյանը՝ հավելելով, որ այս պահին կառավարության օրակարգում կա 4 հիմնադրամի մասինծրագիր ևս:
Նրա խոսքով, մոտ օրերս կառավարության նիստում կքննարկվեն ազատ տնտեսական գոտու մասին փաստաթղթերը, ինչը նշանակում է, որ սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Իրանի հետ սահմանին կձևավորվի ազատ տնտեսական գոտին: «Ես ցանկանում եմ, որ դուք համոզված լինեք, որ մեր թիմը ռեալ գիտի, թե ինչպես կարելի է երկիրը փոխել, մեր թիմը համոզված է, որ դա հնարավոր է անել: Այդ իսկ պատճառով, կխնդրեմ ծանոթանալ մեր ծրագրին և այն համեմատել մյուս քաղաքական ուժերի ծրագրերի հետ: Ես կարծում եմ, որ մեր ծրագիրն ամենաիրատեսական է»,- շեշտել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը:
Անդրադառնալով աշխատավարձերի խնդրի մասին հարցին՝ Կարեն Կարապետյանը նշել է, որ կառավարությունը մտածում է բազային աշխատավարձի ու կենսաթոշակի բարձրացման մասին: «2017թ-ի համար չորս հայտանիշ ենք դրել` ախտորոշում, սանիտարիզացիա, պետական կառավարման համակարգի փոփոխություն և որոշումների կայացման համակարգի ստեղծում և կայունացման տարի` չնայած նրան, որ 2017թ.-ի պետական բյուջեում դրել ենք նաև տնտեսական աճ: Չեմ կարող ասել, որ տնտեսական աճի թիվն ինձ համար կարևոր չէ, սակայն շատ ավելի կարևոր է այդ չորս գործառույթների լուծումը, որովհետև դրանց լուծման պարագայում 2018թ.-ին ունենալու ենք հաստատակամ, կայուն, առողջ աճ»,- շեշտել է ՀՀԿ նախագահի առաջին տեղակալը՝ հավելելով, որ մոտ օրերս հանրությանը տեղեկություններ կներկայացվեն նաև առողջապահության և սոցիալական ոլորտներում բարեփոխումների մասին:
«Ապրիլի 2-ին համարձակ ձեր ընտրությունը կատարեք: Շատ եմ ցանկանում, որ կամաց-կամաց մեր քաղաքացիների մոտ արթնանա այն միտքը, որ իրականում կարող ենք երկիրը փոխել, դա հեշտ չի լինելու, ես ձեզ խոստանում եմ ' քրտնաջան, ռեգուլյար աշխատանք, որի ընթացքում ձեր ակտիվ մասնակցությամբ միանշանակ գնալու ենք առաջ»,- նշել է Կարեն Կարապետյանը:
Իր ելույթում ՀՀԿ համամասնական ցուցակի երկրորդ համարում ներկայացված, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը նշել է.«ՀՀԿ-ն փորձառու թիմ է, այն ծրագրերը, որոնք վերջին 6 ամիսներին իրականություն են դառնում, հույս և հավատ են ներշնչում մեր ժողովրդին: Կոչ եմ անում ապրիլի 2-ին ձեր քվեն տալ ՀՀԿ-ին, ՀՀԿ ռեյտինգային թեկնածուներին և վստահաբար պահանջել մեզնից»:
ՀՀԿ համամասնական ցուցակի երրորդ համարում ներկայացված, ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը նշել է. «Վստահ եմ, որ քարոզարշավի ընթացքում արդեն հասցրել եք լսել, թե բազմաթիվ խոստումներ, թե ծրագրեր, թե քննադատություն: Բայց վստահ եմ, որ քաղաքացուն հուզող հիմնական հարցը հետևյալն է՝ առաջարկվող ծրագրերն ի՞նչ են փոխելու անձամբ իր կյանքում:
Մենք համարում ենք, որ մեր առավելությունը մեր առաջարկած ծրագրերի իրատեսական լինելու մեջ է, ինչը, սակայն, չի նշանակում, որ մեր ծրագրերը պակաս հավակնոտ են, համեստ են, դանդաղ ընթացք են ունենալու»:
ՀՀԿ համամասնական ցուցակի չորրորդ համարում ներկայացված Արա Բաբլոյանը նշել է. «Այսօր տարբեր խսոտումներ են տալիս, որ կանեն այս կամ այն բանը, իսկ մենք ակնհայտ արդեն 6 ամիս է տեսնում ենք այն, ինչ իրականացնում է մեր կառավարությունը:Ես հիանում եմ, երբ մենք այցելում ենք մարզեր, հաջորդ օրը վարչապետնարդեն հանձնարարություններ է տալիս՝ շտկելու այն թերությունները, որոնք տեսնում է այդ այցերի ժամանակ»: