|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.36 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3731 |
| GBP | ⚊ | £ 481.87 |
| GEL | ⚊ | ₾ 139.24 |
Կառավարության նիստի օրակարգին անցնելուց առաջ վարչապետ Կարեն Կարապետյանը հանձնարարական տվեց աշխատանքային հարաբերությունները կարգավորող օրենսդրության բարեփոխման վերաբերյալ:
Վարչապետի խոսքով` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը, ինչպես նաև Օրենսդրության կարգավորման ազգային կենտրոնը վերջերս ներկայացրել են Աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու առաջարկություններ, որոնք կոչված են թեթևացնել վարչական բեռը գործատուների համար: Այդ նախագծերի քննարկումները ցույց տվեցին, որ թեև իրենք պարունակում են խիստ անհրաժեշտ կարգավորումներ, սակայն խնդիրը շատ ավելի խորքային է, և Աշխատանքային օրենսգիրքը արմատական վերանայման կարիք ունի:
Կարեն Կարապետյանը հանձնարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի ու արդարադատության նախարարներին`ստեղծել համատեղ աշխատանքային խումբ և 9-ամսյա ժամկետում կառավարության աշխատակազմին ներկայացնել Աշխատանքային օրենսգրքի արմատական փոփոխությունների նախագիծ կամ նոր օրենսգիրք, որը համահունչ կլինի կառավարության կողմից որդեգրած ծրագրին և ժամանակակից եվրոպական մոտեցումներին: Հանձնարարվեց նաև արագացնել արդեն իսկ մշակված օրենսդրական նախագծերի ընդունումը, որպեսզի այս իննամսյա ժամանակահատվածում կարողանանք արձանագրել շոշափելի առաջընթաց նշված ուղղությամբ: