կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-25 14:23
Քաղաքական

Ձայնագրությունները վերցրել ենք, հիմա գնում են ուսումնասիրություններ. ԿԸՀ-ն զբաղվում է դպրոցի տնօրենների գործով

Ձայնագրությունները վերցրել ենք, հիմա գնում են ուսումնասիրություններ. ԿԸՀ-ն զբաղվում է դպրոցի տնօրենների գործով

Բոլոր ձայնագրությունները վերցրել ենք, հիմա գնում են ուսումնասիրություններ: Այսօր` լրագրողների հետ զրույցի ժամանակ, ասաց ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը՝ անդրադառնալով երեկ Sut.am կայքում հրապարակված ձայանգրություններին, որոնք փաստում էին այն մասին, որ մի շարք մանկապարտեզների ու դպրոցների տնօրեններ խոստովանում են աշխատակիցներին ցուցակագրելու մասին:

Մուկուչյանը նշեց նաև, որ ձայնագրություններից յուրաքանչյուրն իրենից ներկայացնում է մեկ փաստական համակարգ: «Կլսենք և արդյունքում, թե ինչպիսին կլինեն դիրքորոշումները, դրանց վերաբերյալ հավելյալ կիրազեկենք»,-ասաց Մուկուչյանը:

Հիշեցնենք, որ «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ-ն արձանագրել էր, որ մի շարք դպրոցների ու մանկապարտեզների տնօրեններ վարչական ռեսուրսի չարաշահում են թույլ տվել: