|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.34 |
| EUR | ⚊ | € 413.19 |
| RUB | ⚊ | ₽ 4.3043 |
| GBP | ⚊ | £ 481.64 |
| GEL | ⚊ | ₾ 139.53 |
Թուրքական դատարանը մերժել է Թուրքիայի հեռահաղորդակցությունների տնօրինության բողոքարկումը, ըստ որի` փորձ էր արվում չեղյալ համարել դատավճիռը, որով ընկերությունը դատարանին պետք է ներկայացներ «Ակօս» թերթի խմբագիր Հրանտ Դինքի սպանության ժամանակ մոտակայքում եղած մարդկանց հեռախոսազրույցների ձայնագրությունները. տեղեկացնում է «Զաման» օրաթեթրը:
Ընկերությունը համարում է, որ դա կարող է որակվել որպես մարդկանց մասնավոր կյանքին միջամտություն:
Թերթը գրում է, որ ընկերությունը ամեն հինգ տարին մեկ ջնջում է հեռախոսազրույցների ձայնագրությունները, հետեւաբար ընդամենը մի քանի ամիս է մնացել, որ Դինքի գործին առնչվող հեռախոսազրույցները վերացվեն:
Հիշեցնենք, որ «Ակօս»-ի խմբագրին սպանող Օգյուն Սամասթը դատապարտվել է 21տարի 6 ամիս ազատազրկման: