կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-20 19:37
Քաղաքական

Ցանկանում եմ իմ ուժը, իմ գաղափարը, իմ դուխը դնել՝ հանուն մեր հայրենիքի. Անդրանիկ Կարապետյան

Ցանկանում եմ իմ ուժը, իմ գաղափարը,  իմ դուխը  դնել՝ հանուն մեր հայրենիքի. Անդրանիկ Կարապետյան

ՀՅԴ ներկայացուցիչները նախընտրական քարոզարշավի շրջանակներում այսօր հանդիպում ունեցան Արմավիրի մարզի՝ Էջմիածին քաղաքի բնակիչների հետ: ՀՅԴ ռեյտինգային ցուցակով առաջադրված թեկնածու Անդրանիկ Կարապետյանն իր ելույթում ասաց՝ առաջադրվելով որպես պատգամավորի թեկնածու, ցանկանում է ապրել մեր պապերի երազած հայրենիքում, «Սասնա ծռեր» էպոսի գաղափարով հայոց արդարության երկրում:

«Հազարավոր տարիներ առաջ մենք ունեինք հայրենիք, որի հարևանները մեզ անվանում էին աստվածային երկիր, բայց չգիտես ինչու մենք կորցրեցինք այդ երկիրը՝ օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով: Ես, որպես երիտասարդ անձնավորություն, որպես նոր ոգեղեն գաղափարների կրող, ցանկանում են իմ ուժը, իմ գաղափարը, իմ դուխը դնել՝ հանուն մեր հայրենիքի»,- ասաց Կարապետյանը: Նրա խոսքով՝ մեր երկրում բացակայում է արդարությունը, վստահության պակաս կա՝ սեփական իշխանությունների նկատմամբ և հիասթափություն: «Մարդիկ հիասթափված են իրենց երկրից, իրենց հարևաններից, բարեկամներից, բացակայում է սերն ու հարգանքը միմյանց նկատմամբ: Այսօր անկախ Հայաստանի պատմության ընթացքում առաջին անգամ հնարավորություն է ստեղծվել արդար, ազատ ընտրություններ կազմակերպել, որով պարզ կլինի՝ մենք կունենա՞նք որակյալ կառավարություն, խորհրդարան, թե՞ ոչ»,- նշեց նա՝ հավելելով. «Այդ ամենով է որոշվելու մեր երկրի վաղվա ճակատագիրը, որում պետք է ապրեն մեր երեխաները, մեր մայրերը, մենք»: «Մեր որոշումներից է կախված՝ մենք ինչ տեսակի հայրենիք ենք ունենալու, այսինքն՝ մարդիկ շարունակելո՞ւ են լքել իրենց հայրենիքը հանապազօրյա հաց ստեղծելու համար, թե՞ ոչ: Մենք հայ ենք, ամբողջ աշխարհում մեզ ճանաչում են ու գնահատում, միայն ինքերս մեր արժեքը չգիտենք»,- ասաց նա:

Կարապետյանն իր խոսքի վերջում մեջբերեց ԱՄՆ նախկին նախագահներից մեկի խոսքը, համաձայն որի՝ հայրենիքը պետք է սիրել այն ժամանակ, երբ այն թույլ է, հիվանդ և աղքատ, ոչ թե երբ այն հարուստ է և հզոր: