կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-06-26 22:46
Քաղաքական

Միայն ձեր գլխարկներին գրված «դուխը» այդպես էլ չբավարարե՞ց Ալիևին պատասխանելու. Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքը

Միայն ձեր գլխարկներին գրված «դուխը» այդպես էլ չբավարարե՞ց Ալիևին պատասխանելու. Սերժ Սարգսյանի գրասենյակի արձագանքը

NEWS.am–ը ՀՀ երրորդ նախագահի գրասենյակից հետաքրքրվեց, թե ինչպես են մեկնաբանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի մամուլի քարտուղար Մանե Գևորգյանի ֆեյսբուքյան գրառումը Սերժ Սարգսյանի այսօրվա հայտարարության կապակցությամբ:

Գրասենյակի արձագանքը ներկայացնում ենք ստորև.

«Անկեղծորեն՝ միայն խղճալ կարելի է մամուլի քարտուղարի հաստիքն զբաղեցնող և առ այսօր այդպես էլ այդ պաշտոնի համար նախատեսված բուն գործառույթները չգիտակցող աշխատակցուհուն, ով սպիպված է իր անհավասարակշիռ ղեկավարի` իրավական և առհասարակ բոլոր տեսանկյուններից խոցելի տեքստերը սեփական ստորագրությամբ պարբերաբար հրապարակել: Մամուլի քարտուղարն իր պարտականությունների կատարման փոխարեն Նիկոլ Փաշինյանի ընդդիմախոսներին աջ ու ձախ անհիմն և մինչ այժմ որևէ ձևով չապացուցված մեղադրանքներ ներկայացնելով ու զրպարտելով` ստիպված է իր ղեկավարի հետ դատարանում պատասխան տալ զրպարտության համար: Որքանով տեղյակ ենք, այդպիսի մի գործ արդեն կա դատարանում: Ապագայում, վստահաբար, դրանց պակասը չի լինելու: Ստախոսությունը, զրպարտությունն ու զազրախոսությունը չպետք է տեղ ունենան Հայաստանում:

Հ.Գ. 1.Ալիևի տիկնոջը Ստեփանակերտում թեյ խմելու և նրա սիրած երաժշտությունը` մուղամն ապահովելու հրավերից ի՞նչ կա:

Հ.Գ.2. Միայն ձեր գլխարկների ու շապիկների վրա գրված «դուխը» այդպես էլ չբավարարե՞ ց Ալիևին պատասխանելու։

Հ.Գ.3 80-ականների զենքերի մասին ձեր մանիպուլյացիաները, որ մասնագիտական մակարդակում բազմիցս պարզաբանվել ու հերքվել են, այդուհանդերձ, շարունակեք կրկնել, բայց չմոռանաք բացատրել, թե ինչպե՞ս այդ զենքերի գործադրման արդյունքում  ադրբեջանցիները 1000-ից ավելի զոհ ունեցան 2016-ին, ինչպես ձեր վարչապետն էր ֆեյսբուքյան իր էջում հպարտորեն գրել, իսկ հայկական կողմը` 75 զոհ: Երբ ժամանակը գա, Սերժ Սարգսյանը ձեզ համար հանրամատչելի դասախոսություն կկարդա 80-ականների զենքերի մասին: Հայկական կողմը միշտ կռվել է այն զենքերով, ինչ ունեցել է և հաղթել է: Ձեր սիրելի «կիրթ» Ալիևը վկա:

Հ.Գ. 4 Զավեշտի գագաթնակետն է և ամենադասական զրպարտություններից մեկը, երբ տարիներ շարունակ օտար երկրներից ու կազմակերպություններից վճարվածներն ուրիշներին են 5-րդ շարասյուն անվանում:

Հ.Գ. 5  Ցավում ենք, որ ոչ մասնագիտական աշխատանքից և ոչ էլ քաղաքականությունից չհասկանալով` վարչապետի մամուլի քարտուղարը շտապել է հրճվանք ապրել և հետևություններ անել Սերժ Սարգսյանի`«Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր, ես սխալվեցի» արտահայտությունից, որի իմաստը Նախագահ Սարգսյանի ներկայացնելուց հետո, վստահաբար, այդ հրճվանքից ոչինչ չի մնա»: