|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
«Ոտքի Ֆրանսիա» կուսակցության նախագահ Նիկոլա Դյուպոն-Էնյանը, որը մասնակցում է Ֆրանսիայի նախագահական ընտրապայքարին, Օրլիի օդանավակայանում է եղել, երբ անհայտ անձը հարձակվել է զինվորական պարեկախմբի վրա։ Քաղաքական գործիչը այդ մասին գրել է իր «Twitter» էջում, փոխանցում է «ТАСС»-ը:
«Դեպի Թուլուզ իմ չվերթը հետաձգվել է։ Օրլիի օդանավակայանը տարհանվում է»,- գրել էր նա։
Ավելի ուշ նա դժգոհել էր օդանավակայանի անվտանգության կազմակերպումից։
«Օդանավակայանում անվտանգության ծառայությունից ոչ ոք չկա, ուղևորները մենակ են։ Ոչ մի տեղեկություն էլ չկա», - գրել էր Դյուպոն-Էնյանը։