կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-04-16 17:35
Առանց Կատեգորիա

Մի խումբ ՀՀ քաղաքացիներ շարունակում են գտնվել «Դոմոդեդովո» օդանավակայանում

Մի խումբ ՀՀ քաղաքացիներ շարունակում են գտնվել «Դոմոդեդովո» օդանավակայանում

Հայտնում ենք, որ մի խումբ ՀՀ քաղաքացիներ շարունակում են գտնվել «Դոմոդեդովո» օդանավակայանում եւ նրանց հետ տեսակապի միջոցով այսօր ևս շփվել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանյանը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։

Հայտարարության մեջ մասնավորապես նշված է.

«Չնայած մեր հորդորներին և հյուրատներում տեղավորելու առաջարկություններին՝ քաղաքացիների մեծ մասը նախընտրում է մնալ օդանավակայանում։ Շնորհակալ ենք մեր հայրենակիցներին և տարբեր համայնքային կառույցներին՝ այս օրերին տարբեր միջոցներով օդանավակայանում գտնվող քաղաքացիներին աջակցելու համար, այդ թվում նաև՝ սննդի ապահովման և այլ կարգի հարցերով։ Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ստեղծված իրավիճակը և քաղաքացիներին անհրաժեշտ սանիտարահիգենիկ պարագաներով (դիմակներ, ձեռնոցներ, անտիսեպտիկ լուծույթներ) ապահովելու կարևորությունը, մեր խնդրանքն ենք ուղղում մեր հայրենակիցներին՝ այս հարցում հնարավորության դեպքում աջակցելու համար։ Օդանավակայանում գտնվողներին վերոնշյալ պարագաների փոխանցման ցանկություն ունեցող մեր հայրենակիցները կարող են մեզ հետ կապ հաստատել հետևյալ հեռախոսահամարով՝ 8 (925) 052 -55 -28»։