կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2017-03-17 10:35
Հասարակություն

Ավտովթար՝ Բաղրամյան պողոտայում. կա վիրավոր

Ավտովթար՝ Բաղրամյան պողոտայում. կա վիրավոր

Մարտի 16-ին, ժամը 22:09-ին ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Բաղրամյան պողոտայում՝ Ամերիկյան համալսարանի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա մեկ տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր  է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Բաղրամյան 40 հասցեի մոտակայքում բախվել են Mercedes E200 մակնիշի 96 NN 777 վարորդ Է. Շ., Renault Kangoo մակնիշի 01 OL 033 վարորդ Վ. Ա., Honda Elantra մակնիշի 28 DP 888 վարորդ Հ. Ք, պետհամարանիշերով ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, Renault Kangoo մակնիշի ավտոմեքենայի վարորդ Վ. Ա.-ը տեղի ուժերով դուրս է բերվել ավոտմեքենայից և տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել Հերացի թիվ 1 համալսարանական հիվանդանոց, որտեղ բժիշկները վերջինիս առողջական վիճակը գնահատել են բավարար:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները: