Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Շոտլանդիայի կառավարությունը կվերսկսի անկախության հանրաքվեի նախապատրաստումը: Այս մասին հայտարարել է Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը՝ տեղի խորհրդարանում ներկայացնելով իր կառավարության առաջիկա տարիների գործունեության ծրագիրը: Գործընթացը ընդհատվել էր համաճարակի բռնկմամբ։
«Մեր ժողովրդավարական մանդատն այն է, որ թույլ տանք մարդկանց, այլ ոչ թե քաղաքական գործիչներին, որոշելու Շոտլանդիայի ապագան, և դա կասկածի ենթակա չէ», - ասել է Սթարջենը:
Նա զգուշացրել է, որ հարցը «չի կարող շրջանցվել կամ հետաձգվել»՝ հաստատելով, որ հանրաքվե անցկացնելու ծրագրերը մինչև 2023 թվականի վերջը մնում են անփոփոխ:
«Անկախության օգտին փաստարկները ուժեղ են, և մենք դրանք կներկայացնենք բաց, ազնիվ ձևով, վստահությամբ և հավակնոտությամբ», - ասել է առաջին նախարարը:
Հիշեցնենք, որ Շոտլանդիայի անկախության վերաբերյալ հանրաքվեն տեղի է ունեցել 2014 թ.։ Դրա մասնակիցների առնվազն 55%-ը կողմ է արտահայտվել Էդինբուրգի և Լոնդոնի միջև դաշինքի պահպանմանը: Այնուամենայնիվ, Շոտլանդիայի ազգային կուսակցությունը օգտվել է 2016 թվականին ԵՄ-ի հետագա անդամակցության վերաբերյալ Մեծ Բրիտանիայի հանրաքվեի արդյունքներից, որոնցում Շոտլանդիայի բնակչությունը, ի տարբերություն ամբողջ Մեծ Բրիտանիայի, չի աջակցել Brexit-ին: Այս հանգամանքը տեղիք է տվել շոտլանդացի ազգայնականներին՝ առաջ քաշելու անկախության նոր հանրաքվեի գաղափարը: