Փոխարժեքներ
26 10 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 387.25 |
EUR | ⚊ | € 419.2 |
RUB | ⚊ | ₽ 4.01 |
GBP | ⚊ | £ 502.92 |
GEL | ⚊ | ₾ 141.79 |
Հայաստանում երեխաները իրենց կարիերայի մասին մտածում են շատ վաղ տարիքից, երբ նրանք վեց ամսական են դառնում։ Այդպես է սկսվում «NY Times» առցանց հրատարակության հոդվածը` նվիրված հայկական ատամհատիկ կամ ակռահատիկ կոչված տոնին։
Ակռահատիկը կամ ատամհատիկը փոքրիկի կյանքում ուրախալի իրադարձությունը` առաջին ատամի հայտնվելը նշելու ավանդույթն է։
Այդ ծեսի շրջանակում երեխայի առջև դնում են առարկաներ, որոնք խորհրդանշում են տարբեր մասնագիտություններ` բարձրախոս` արտիստի համար, ստետոսկոպ` բժշկի համար, մկրատ` դերձակի կամ փողեր` բանկիրի համար։ Համարվում է, որ երեխայի ընտրած առաջին առարկայի հետ է կապված նրա ապագա մասնագիտությունը, հայտնում է Sputnik-Արմենիան։
«Ատամների հայտնվելուն պես երեխան սկսում է կոշտ ուտելիք ուտել, իսկ այդ հմտության ձեռքբերումը բարենպաստ ժամանակ է համարվում` ապագան կանխատեսելու համար», -հրատարակությունը մեջբերում է ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի պրոֆեսոր Յուլիա Անտոնյանի խոսքը:
«NY Times»-ը գրում է, որ ծնողներն իրենք են ընտրում այն առարկաները, որոնք երեխան պետք է վերցնի` իրենց հայեցողությամբ ավելացնելով կամ հանելով ինչ-որ բան։ Հատուկ պրոֆեսիոնալ առարկաներ վաճառքում չկան։ Անտոնյանը պատմել է, թե ինչպես մի անգամ մի հայր խնդրել է շերեփը հեռու դնել աղջկանից, որպեսզի «փրկի նրան տնային տնտեսուհու ճակատագրից»։
Ինչպես բացատրել է պրոֆեսորը` ծեսի հիմքում ընկած է ատամի և հատիկի միջև կախարդական կապը։ Ավանդաբար երեխայի գլխին ցորեն են լցնում, որը խորհրդանշում է պտղաբերություն և առողջ ատամներ։
Ինչպես նշում է NY Times-ը, 19-րդ դարում երեխայի առջև դրել են միայն երկու առարկա` դանակ և սանր, որպեսզի իմանան ընտանիքիում ապագա երեխայի սեռը։ Եթե նա դանակ էր ընտրում, ապա ծնվելու էր տղա, սանրի դեպքում` աղջիկ։