Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հնարավոր է, որ ուրբաթ հայտարարի հրաժարականի մասին: Այս մասին հաղորդում է Times պարբերականը՝ վկայակոչելով Մեյի կողմնակիցներին:
Հիշեցնենք` չորեքշաբթի երեկոյան Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի ղեկավարը` Անդրեա Լիդսոմը, հրաժարականի դիմում էր ներկայացրել Մեյի հետ Brexit-ի հարցում ունեցած տարաձայնությունների պատճառով:
Times-ի պնդմամբ` Մեյի կողմնակիցները կարծում են, որ վարչապետն իր հրաժարականի մասին կհայտարարի սըր Գրեհեմ Բրեյդիի (Թերեզա Մեյի ղեկավարությամբ գործող Պահպանողական կուսակցության անդամ) հետ հանդիպումից հետո:
Մեյը, հուսալով ստանալ Brexit համաձայնագրի վերաբերյալ պատգամավորների աջակցությունն ու հովանավորությունը, ավելի վաղ մի քանի խոստումներով էր հանդես եկել: Խոստումներն, ըստ նրա, կարող էին փաստաթղթի ընդունմանը դեմ հանդես եկողներին հակառակ կարծիքի բերե. փաստաթուղթն արդեն չորրորդ անգամ խորհրդարան կներկայացվի հունիս ամսվա սկզբին:
Հավելվում է նաև, որ Մեյի հայտարարություններից, թերևս, ամենահատկանշականն այն խոստումն է, որ բրիտանական խորհրդարանին հնարավորություն կտրվի քվեարկելու երկրորդ հանրաքվե անցկացնելու և ԵՄ-ի հետ ապագա առևտրային հարաբերությունների հետ կապված հարցերի վերաբերյալ: