կարևոր
3100 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-28 23:47
Աշխարհ

Լավրովը պատմել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի երկխոսության մասին

Լավրովը պատմել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի երկխոսության մասին

Վաշինգթոնը վերջին շրջանում մի քանի անգամ ոչ պաշտոնապես առաջարկել է Մոսկվային հանդիպումներ անցկացնել, Մոսկվան ամեն անգամ համաձայնել է, սակայն «նյութականացել է» միայն մեկը՝ հատուկ ծառայությունների ղեկավարների հանդիպումը Անկարայում, հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը:

«Նրանք շատ լավ գիտեն, որ երկխոսությունը մենք չենք ընդհատել։ Հիմա մենք չենք պատրաստվում խնդրել, թե «եկեք վերսկսենք երկխոսությունը», Դա մեր ավանդույթի մեջ չէ։ Մեր ավանդույթի մեջ է միշտ արձագանքել առողջ առաջարկներին։ Եթե հաջորդեն հանդիպելու առաջարկները... Ի դեպ, այս ընթացքում եղել են մի քանի նման առաջարկներ՝ ոչ ֆորմալ։ Մենք ամեն անգամ համաձայնել ենք»", - ասել Է Լավրովը Առաջին ալիքի «Մեծ խաղ» հաղորդմանը տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ «նյութականացվել է դրանցից մեկը՝ Բերնսի եւ Նարիշկինի հանդիպումն Անկարայում»։

ԿՀՎ-ի տնօրեն Ուիլյամ Բերնսի եւ ԱՀԾ-ի ղեկավար Սերգեյ Նարիշկինի հանդիպումը, լրատվամիջոցների տվյալներով, տեղի է ունեցել նոյեմբերի 14-ին Անկարայում: Ամերիկյան ԶԼՄ-ները, վկայակոչելով ԱՄՆ ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցչին, հայտնել են, որ հանդիպման ընթացքում քննարկվել են ձերբակալված ԱՄՆ քաղաքացիների վիճակը եւ միջուկային ռիսկերը: ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքով՝ շփումը նախաձեռնել է Վաշինգտոնը։