|
Փոխարժեքներ
10 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 369.01 |
| EUR | ⚊ | € 434.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9472 |
| GBP | ⚊ | £ 502 |
| GEL | ⚊ | ₾ 137.49 |
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է տարածել առ այն, որ մտադիր է ավելի ակտիվ օգտագործել Ազգային գվարդիայի դաշնային զորքերը՝ պայքարելու համար զանգվածային անկարգությունների դեմ. այս մասին գրում է «ԻՆՏԵՐՖԱՔՍ»-ը։
Նա, մասնավորապես, նշել է. «Մենք պատրաստվում ենք ավելի շատ ներգրավել դաշնային իրավապահ մարմիններին Այս մարդիկ՝ անարխիստները, նրանք ատում են մեր երկիրը, և մենք չենք պատրաստվում թույլ տալ, որ սա շարունակվի», ու հավելել՝ ամերիկյան քաղաքներում սկիզբ առած խռովությունների մեղքը դեմոկրատներինն է, որոնք առաջնորդում են դրանցից մի քանիսը:
Հիշեցնենք՝ 2020-ի մայիսի վերջին ԱՄՆ-ում անկարգություններ և բողոքի հուժկու ցույցեր սկսվեցին ընդդեմ ռասիզմի՝ ոստիկանների կողմից սևամորթ ամերիկացի Ջորջ Ֆլոյդի սպանության ֆոնին: